«Լեսթերի» առաջատարները չեն հեռանա թիմից

«Լեսթերի» առաջատարները չեն հեռանա թիմից

Անգլիայի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթեր Սիթիի» սեփականատեր Այավատ Շրիվադանապրաբխան վստահեցրել է, որ թիմի առաջատարների տրանսֆերները վաճառելու մտադրություն չունեն:

-Մենք ոչ մեկի չենք վաճառում: Մենք այնպիսի ակումբ չենք, որը ֆուտբոլիստներ է մեծացնում այլ ակումբների վաճառելու համար: Բոլորը ցանկանում են մնալ, պայքարել միասին և հասկանալ, թե որքան հեռու կարող են գնալ: Ֆուտբոլիստների վաճառքը մեր ծրագրերի մեջ չի մտնում,-սեփականատիրոջ խոսքը մեջբերել է «The Guardian»-ը՝ հղում կատարելով թայլանդական հեռուստաընկերությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում