Լավրովն անհնարին է համարել Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանման միջադեպի կրկնությունը
04/05/2016 19:02
Նմանատիպ
Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի վրա հարձակման միջադեպի կրկնությունն անհնար է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք արդեն բախվել ենք մեկ սադրանքի: Իսկ մեր գնահատականը միանգամայն պարզ է` թուրքական ղեկավարությունը կատարել է հանցագործոություն և սխալ, ինչը, ինչպես հայտնի է, լինում է ավել վատ, քան հանցագործությունը: Այսօր, իհարկե, նման բան անհնար է, քանի որ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են, որպեսզի խուսափենք ցանկացած անակնկալից»,- ասել է նա:
Լավրովը նաև նշել էր, որ թուրքական կողմը տեղյակ է ստեղծված իրավիճակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում