«Շիրակն» ու «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին

«Շիրակն» ու «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Փյունիկին»: Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում հաղթող չեղավ, թիմերը մեկական գոլ խփեցին: 61-րդ րոպեին Դրիսա Դիարասուբան առաջ մղեց դաշտի տերերին, իսկ «Փյունիկի» պատասխան գոլը խփեց Վարդան Պողոսյանը:

Այժմ «Շիրակն» ունի 43 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը» 41 միավորով երրորդ տեղում է: Այսպիսով, առաջատար «Ալաշկերտը» «Շիրակի» նկատմամբ միավորների առավելությունը հասցրել է 9-ի և մնացած 3 տուրում ընդամենը 1 միավոր վաստակելու դեպքում կհռչակվի Հայաստանի չեմպիոն:

Բարձրագույն խումբ, 25-րդ տուր

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 1:1
Գոլերը՝ Դիարասուբա 61′ – Պողոսյան 79′

Լուսանկարը՝ «Փյունիկի» Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում