Մարեյ․ Ջոկովիչի և ինձ համար մեծ հանդիպում է լինելու

Մարեյ․ Ջոկովիչի և ինձ համար մեծ հանդիպում է լինելու

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը խոսել է «Ռոլան Գարրոսի» եզրափակիչ՝ Նովակ Ջոկովիչի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքներից։

-Երկուսիս համար էլ մեծ հանդիպում է լինելու։ Նովակը փորձելու է հաղթել «Մեծ Սաղավատի» այն միակ մրցաշարում, որում դեռ հաջողության չի հասել, իսկ իմ կարիերայում սա «Ռոլան Գարրոսի» առաջին եզրափակիչն է։

Ոչ ոք չգիտի, թե հետագայում մենք այստեղ հաղթելու ինչ հնարավորություններ կունենանք։ Այնպես որ՝ վաղվա խաղից առաջ երկուսս էլ մոտիվացված են։ Բացի այդ, սա «Ռոլան Գարրոսում» մեր առաջին հանդիպումը չէ։ Նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչում Նովակը հաղթեց ինձ,-Մարեյի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում