«Արսենալը» հաղթում է Մխիթարյանի համար պայքարում

«Արսենալը» հաղթում է Մխիթարյանի համար պայքարում

Այս հանգստյան օրերը «Արսենալի» երկրպագուների համար կարող են նշանավորվել ուրախալի իրադարձություններով, գրում է «ESPN»-ը։

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի տրանսֆերը գրեթե կայացել է, իսկ «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալն» առաջ է անցել «Չելսիից» և պատրաստ է 20 մլն ֆունտ վճարել դորտմունդյան ակումբին։

Պարբերականը հայտնում է, որ Մխիթարյանն ավելի հակված է «Էմիրեյթս» տեղափոխությանը, քան «Սթեմֆորդ Բրիջ», հատկապես գերմանական ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրման ձախողումից հետո։  «Բորուսսիան» փորձում էր պահել Մխիթարյանին նոր պայմանագրով, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել այն որոշ կետերի շուրջ համաձայնության չգալու պատճառով։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», սակայն թուրինյան ակումբի առաջարկած պայմանները դուր չեն եկել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլային։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում