Ամերիկայի գավաթ. Սուարեսը բաց կթողնի մեկնարկային հանդիպումը

Ամերիկայի գավաթ. Սուարեսը բաց կթողնի մեկնարկային հանդիպումը

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողանա օգնել թիմին Ամերիկայի գավաթի մեկնարկային՝ Մեքսիկայի հավաքականի հետ խաղում։ 29-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից, որն ստացել էր Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ «Սևիլյայի» դեմ խաղում (2:0)։

-Սուարեսը հաստատ չի խաղալու։ Նա միշտ մեզ հիացրել է վնասվածքներից ապաքինվելու արագությամբ, բայց այս պահին նա պատրաստ չէ։ Վնասվածքից ընդամենը երկու շաբաթ է անցել։ Մտածում ենք նրան կազմում ընդգրկել այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինի,-ասել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի ապաքինման համար երեք շաբաթ կպահանջվի։ 

Մեքսիկա-Ուրուգվայ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 02:00-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում