Ժիրու․ Հույս ունեմ՝ Վարդին մեզ կօգնի տիտղոս նվաճել

Ժիրու․ Հույս ունեմ՝ Վարդին մեզ կօգնի տիտղոս նվաճել

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Ջեյմի Վարդիի՝ «Լեսթերից» լոնդոնյան ակումբ տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ինձ ասել են, որ հենց Վարդին է ցանկանում տեղափոխվել «Արսենալ»։ Մեզ համար դա շատ ուրախալի նորություն է։ Ջեյմին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ում մասին ես միայն լավը կարող եմ ասել։ Միշտ ուրախ եմ մրցակցել նման ֆուտբոլիստների հետ։ Հույս ունեմ՝ Վարդին մեզ կօգնի տիտղոս նվաճել։ Արսեն Վենգերը ցանկանում էր հարձակվողական ոճի 1-2 ֆուտբոլիստի ձեռք բերել, այնպես որ՝ ես սպասում էի նման լուրի։ Հույս ունեմ՝ Վարդին «Արսենալում» կլինի այնքան արդյունավետ, որքան «Լեսթերում»,-Ժիրուի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հիշեցնենք, որ «Լեսթերում» արդեն հաստատել են Ջեյմի Վարդիի տեղափոխությունը, իսկ «Արսենալը» պաշտոնական հաղորդագրություն կարող է տարածել առաջիկա ժամերի ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում