«The Sun». Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է «Լեսթերի» դիտակետում

«The Sun». Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է «Լեսթերի» դիտակետում

Հայաստանի հավաքականի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, բելգիական և ռուսական ակումբներ։

Բրիտանական «Тhe Sun» պարբերականը, հայ ֆուտբոլիստին անվանելով «նոր Բրանիսլավ Իվանովիչ», գրում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Լեսթերը», «Էվերթոնը», «Վեսթ Բրոմվիչը», որը տրանսֆերի համար պատրաստ է վճարել 600 հազար ֆունտ սթերլինգ, ինչպես նաև «Բրյուգեն», «Անդերլեխտը» և ռուսական ակումբներ։ Պարբերականը գրում է, որ «Վարդարը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, ով կարող է լավ խաղալ նաև դաշտի կենտրոնում։

«Тhe Sun»-ի հաղորդմամբ, Համբարձումյանն ասել է, որ կարիերան շարունակելու է Պրեմիեր լիգայում։

«Հաջորդ քայլս Պրեմիեր լիգան է: Գիտեմ՝ դա քայլ առաջ է։ Կարծում եմ՝ պատրաստ եմ այդ մարտահրավերին: Մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերի և միջազգային հանդիպումների՝ հասկացել եմ, որ կարող եմ տեղափոխվել մեծ ակումբ»,-ասել է Համբարձումյանը։

Հրապարակման վերջում պարբերականը կրկին մեջբերել է Համբարձումյանի խոսքը.

««Բորուսսիայում» Հենրիխ Մխիթարյանն իր խաղով ցույց է տվել, թե ինչպիսի ֆուտբոլիստներ կան Հայաստանում: Նա դռներ է բացել Հայաստանի հավաքականի խաղացողների համար։ Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»,-ասել է Համբաձումյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում