Ղարաբաղի շուրջ քաղաքական բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հետաձգելու. Մաթիաս Քիսլեր

Ղարաբաղի շուրջ քաղաքական բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հետաձգելու. Մաթիաս Քիսլեր

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը կարծում է, որ այժմ ամենակարեւորը շփման գծում հրադադարի պահպանումը եւ երկարատեւ կայունությունն է:

«Հենց տարվա սկզբից ԵԱՀԿ գերմանական նախագահությունը պարբերաբար շեշտում էր, թե որքան կարեւոր է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը շփման գծում, եւ այս հարցի կարեւոր բաղադրիչը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի գրասենյակի ընլայնման աշխատանքներն են: Այն բանից հետո, երբ մայիսի 16-ին ձեռք բերվեց փոխպայմանավորվածություն երկու երկրների միջեւ, գերմանական ԵԱՀԿ նախագահությունը իր ջանքերն է ուղղում այս միջոցառումների համար նախատեսվող բյուջեի ձեւավորման համար: Մենք հուսով ենք, որ բյուջե ն կսահմանվի ԵԱՀԿ բոլոր անդամների երկրների կողմից: Թեպետ պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, եւ տիրում է հարաբերական անդորր, բայց իրականում 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կայուն մնա, եւ միաժամանակ, առանց հետաձգելու պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գերմանիայի դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում