«Ռեալը» Պոգբայի գործարքում կարող է ընդգրկել Մորատային ու Կովաչիչին

«Ռեալը» Պոգբայի գործարքում կարող է ընդգրկել Մորատային ու Կովաչիչին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային դարձրել է տրանսֆերային ամառվա գլխավոր նպատակը։ Այս մասին գրում են ինչպես իսպանական, այնպես էլ իտալական պարբերականները։

Մադրիդյան ակումբը պատրաստ է 23-ամյա ֆրանսիացու համար 120 միլիոն եվրո առաջարկել։ Միաժամանակ, «Sport Mediaset»-ի տվյալներով, «Ռեալը» պատրաստվում է թուրինցիներին վճարել 50 մլն եվրո, ինչպես նաև փոխանցել Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքներն ու վարձավճարով հանձնել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում