Գյումրեցի ծրագրավորողների ստեղծած «Արատտա» խաղն արդեն հասանելի է Facebook-ում

Գյումրեցի ծրագրավորողների ստեղծած «Արատտա» խաղն արդեն հասանելի է Facebook-ում

Գյումրեցի երիտասարդ ծրագրավորողների ստեղծած «Արատտա» խաղն արդեն հասանելի է Facebook սոցիալական ցանցում: Երկուսուկես տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում «Անանիկս» ընկերությանը հաջողվեց ստեղծել իր տեսակի մեջ եզակի ինտելեկտուալ-ռազմավարական խաղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Անանիկս» ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը, խաղը եզակի է իր տեսակով, քանի որ տալիս է հնարավորություն ամբողջ աշխարհում խաղալ հավասար պայմաններով: Խաղը հասանելի է 7 լեզվով. ցանկացած պահի կարող եք ընտրել այն լեզուն« որը ցանկանում եք: Մրցման ժամանակ յուրաքանչյուր խաղացող հարցերը ստանում է իր մայրենի լեզվով:

Հետաքրքիր հարցաշար, ինտելեկտուալ բազմաբնույթ հարցեր և այս ամենն ռազմական քայլերով՝ ստրատեգիական բաղադրիչներով, սա ավելի հետաքրքիր է դարձնում խաղի ընթացքը: Այսօր արդեն, երբ խաղը պատրաստ է և հանձնված խաղասերների դատին, Աղասի Գյուրջօղլյանը կարևորում է այն փաստը, որ խաղը հաղթող է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ տեղի ունեցած Գյումրու Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որի արդյունքում տեխնիկապես զինվել է կազմակերպությունը:

«Որպես ստարտափ անչափ կարևոր էր այս դրամաշնորհը, որն ավելի մեծ հնարավորություն բացեց մեր առջև:«Արատտա» խաղի գաղափարն առաջացել է շուրջ երեք տարի առաջ« որից հետո մենք՝ «Աննանիկս» ՍՊԸ-ի հիմնադիր թիմը, սկսեցինք մշակել և զարգացնել այն և վերածեցինք բիզնես նախագծի: Շուրջ 2 տարի փորձեցինք գտնել ֆինանսավորում, զուգահեռաբար աշխատում էինք մեր ուժերի ներածին չափով մեր գաղափարն իրագործելու վրա: «Արատտա» խաղի գաղափարով մեր թիմը մասնակցեց «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող» դրամաշնորհային ծրագրին և 2015թ.-ի ապրիլի 25-ին ճանաչվեց հաղթող»,- նշեց Աղասի Գյուրջօղլյանը:

Խաղը հնարավորություն է տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցակցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ: Խաղի միջոցով կարելի է բարելավել լեզվական հմտությունները և ավելացնել գիտելիքները տարբեր ոլորտներում: Խաղի ընթացքում մասնակիցները ոչ միայն պետք է պատասխանեն հարցերին« այլև ունենան մարտավարություն« կազմեն թիմեր« մրցեն զորքերով: Խաղի մասնակիցները միմյանց դեմ մրցում են զորքերով: Զորքերը կազմվում են խաղի սկզբում. մասնակիցները պետք է շատ արագ և ճիշտ պատասխանեն տրված հարցերին: Խաղի ողջ ընթացքում մրցող թիմերը շախմատային հարթության վրա հարձակումներ են գործում միմյանց վրա: Բացվում է հարց« որին ճիշտ պատասխանողը ստանում է միավոր« իսկ սխալ պատասխանողը կորցնում է իր զինվորին: Խաղն ավարտվում է այն ժամանակ« երբ խաղում մնում է մեկ զինվոր:

Աղասի Գյուրջօղլյանը նշեց նաև« որ սկզբնական շրջանում խաղը հասանելի կլինի սոցիալական ցանցերում« այնուհետև կթողարկվի նաև օպերացիոն համակարգերի համար: «Այս պահին դեռ Facebook սոցիալական ցանցում խաղն ունի մշտական ավելի քան 200 խաղացողը, բայց հուսանք, գնալով այդ թիվը կավելանա»,-նշեց Աղասի Գյուրջօղլյանը:

«Արատտա» խաղը հայկական առաջին ինտելեկտուալ-ռազմավարական խաղն է, ինչպես նաև՝ առաջինն աշխարհում« որն ունի նման լուծումներ: Հենց այստեղից էլ առաջացել է խաղի անվանումը. «Արատտան» աշխարհում հայտնի առաջին պետությունն է»,-հավելեց Տարոն Ասատրյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում