Պաշտոնեական դիրքի չարաշահման համար ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ձեռք բերված ապացույցներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվիլրացուցիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում