«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն Արցախ էր մեկնել բանակաշինության ոլորտին վերաբերող հարցեր քննարկելու
Նմանատիպ
Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը Արցախ՝առաջնագիծ մեկնեց, ահագնացան խոսակցություններն այն մասին, որ սկսել է գործել «Կազան 2» «օպերացիան», որով նախատեսվում է ազատագրված որոշ տարածքների հանձնում։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, Սանկտ Պետերբուրգի բանակցություններին անդրադարձ եղե՞լ է, թե՞ ոչ։
Ըստ Բաբայանի. «Սերժ Սարգսյանի այցը հիմնականում վերաբերում էր բանակաշինության ոլորտին և երկու հայկական պետությունների համագործակցությունը։ Երկու նախագահները եղել են սահմանագծի մի շարք հատվածներում, ծանոթացել են զինվորների առօրյային, այնուհետև եղել է աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակից բարձրագույն հրամկազմի հետ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում