21.1 C
Yerevan

Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործում 13 կասկածյալ է ներգրավվել

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի տան վրա հարձակման գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, գործում 13 կասկածյալ է ներգրավվել: Պարզվել է, որ թալանչները ստամբուլահայի տուն են մտել այնտեղ ծառայող կնոջ օգնությամբ և գողացել մեկ միլիոն թուրքական լիրա (շուրջ 340 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ իրեր:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջի ն մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսախցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:

Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Տեղեկությունը, որ ձերբակալվածների շարքում կան ՀՀ քաղաքացի ներ, հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...