Բանակցային լուծման համար զենքերը վար պիտի դնեն բոլոր կողմերը. Րաֆֆի Հովհաննիսյան
Նմանատիպ
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, երեկոյան տեղի ունեցավ հերթական ամենօրյա հավաքը: Այսօր Խորանի փողոց էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես ինքն ասաց՝ որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե հատուկ դեղատոմսով:
Նրա կարծիքով՝ իշխանությունն այսօր պետք է կենտրոնանա ազգային օրակարգի վրա, իսկ ժողովուրդը պետք է շարունակի զորակից մնալ հայրենակիցներին.«Իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը և հավասարը հավասարի խոսի այս տղաների հետ, հավելյալը արյունահեղության, հեղաշրջման կբերի և ոչ ոք դա չի ցանկանում»:
Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ զենքով հարցեր չեն լուծվում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ զենքն իշխանությունն է օգտագործել, և եթե այն վար դնելու կոչ են անում, ապա բոլորը պիտի զենքերը վար դնեն, այդ թվում՝ իշխանությունը:
«Որպեսզի խնդրի լուծումը բանակցային ճանապարհով գտնվի, պետք է բոլորը զենքերը վար դնեն, այլապես հիմա գտնվում ենք վտանգի նախաշեմին»,-ընդգծեց նա:
Հարցին, թե պայքարի բոլոր միջոցները սպառվե՞լ էին, որ զենքի դիմեն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ, այո, բոլոր հնարավորությունները սպառվել են. ժողովուրդն ընտրությունների և քաղաքական ճանապարհով էվոլյուցիայի հնարավորություն չունի: Նա պնդեց՝ «քանի չկա լեգիտիմ իշխանություն, այս իրավիճակը միշտ էլ լինելու է», ուստի անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ:
Տեսագրությունը՝ «Ազատության»
Հետևեք մեզ նաև Telegram-ում