Նազարբաևի այցը Հայաստան չեղարկվել է
12/10/2016 11:20

Նմանատիպ
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը այս շաբաթ չի մասնակցի միջազգային միջոցառումներին մրսածության պատճառով, հայտնել է նախագահի մամուլի քարտողար Այդոս Ուկիբայը:
«Մտցվել են մի քանի ճշգրտում և մինչև շաբաթվա վերջ երկրի ղեկավարը չի պլանավորում մասնակցել միջազգային միջոցառումների: Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ նստաշրջանին կմասնակցի Ղազախստանի վարչապետը», – գրել է Ա.Ուկիբայը նախագահի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում:
Հոյտեմբերի 12-ին Նազարբաևը պետք է այցելեր Ադրբեջան, իսկ 13-ին՝ Երևան, որտեղ պլանավորվում էր նրա մասնակցությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում