Բեյլը ցանկանում է Ռոնալդուի աշխատավարձի չափ ստանալ

Բեյլը ցանկանում է Ռոնալդուի աշխատավարձի չափ ստանալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Ռեալի» հետ շարունակում է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:

Ըստ «The Times»-ի տեղեկության, 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մադրիդյան ակումբում այնքան վաստակել, որքան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին ներկայումս շաբաթական ստանում է «մաքուր» (հարկերի վճարումից հետո) 410 հազար եվրո (տարեկան 21 միլիոն): Ուելսցու գործող աշխատավարձը կազմում է շաբաթական 289 հազար եվրո (տարեկան 15 միլիոն):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը «Ռեալի» հետ նոր պայմանագիր կկնքի, որը կգործի մինչև 2022 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում