Զիդան․ Ժամանակին ինձ էլ են սուլել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի անհանգստանում, որ թիմի երկրպագուները ոչ արդյունավետ խաղի համար սկսել են սուլել Կրիշտիանու Ռոնալդուին։

-Ռոնալդուին ուղղված սուլոցնե՞րը․․․ Ես դրանց իմաստը չեմ հասկանում, չնայած ժամանակին ինձ էլ են սուլել։ Ֆուտբոլում նման բաներն անխուսափելի են։ «Սանտյագո Բեռնաբեուն» և այստեղ եկող երկրպագուները յուրահատուկ են։ Կրիշտիանուն հասկանում է դա և չի անհանգստանում։ Կարևորը՝ մենք կատարում ենք մեր առջև դրված թիմային առաջադրանքները,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում