Հոկտեմբերի 27. Տեսանյութ
Նմանատիպ
Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է: Ազգային Ժողով ներխուժած զինված հանցախմբի կրակահերթերից զոհվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Վիրավորվեցին պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արմեն Խաչատրյանը և Էդմոնդ Ծատուրյանը: Մեկ օր պատգամավորները պատանդ մնացին ԱԺ դահլիճում, որից հետո Նաիրի Հունանյանի խումբը հանձնվեց: Հանցախմբի նկատմամբ դատավարությունը տևեց 3 տարի, որի արդյունքում ոճրագործները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Նշենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոճրագործությունն իրավմամբ որակվեց ոչ միայն ահաբեկչություն քաղաքական գործիչների նկատմամբ, այլև հարված՝ պետականության ողնաշարին:
Այսօր էլ, ավանդույթի համաձայն, խորհրդարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ անցկացվել է սգո արարողություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում