Պուտին-Թրամփ դաշինքը մարգինալացնում է Եվրոպան իր սեփական տարածքում․ Ֆրանսիայի վարչապետ
19/02/2025 16:58

Նմանատիպ
ԵՄ-ն չի կարող որևէ բան հակադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փոխգործակցությանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
«Մենք Պուտինի և Թրամփի միջև անհավանական դաշինքի ականատեսն ենք, որը մարգինալացնում է Եվրոպան իր սեփական տարածքում ։ Սարսափելի է տեսնել Եվրամիության թուլությունն այս հարցում», – ասել է նա ։
Ֆրանսիայի վարչապետը նաև բողոքել է, որ Ելիսեյան պալատում կայացած եվրոպական առաջնորդների հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որևէ հստակություն չի մտցրել մայրցամաքի անվտանգության հարցերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում