«Տոտենհեմի» ու «Լեսթերի» միջև խաղում 2 գոլ է գրանցվել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի այսօրվա ծրագրում կենտրոնական հանդիպումը «Լեսթեր» – «Տոտենհեմ» մրցավեճն էր: ԱՊԼ-ի գործող չեմպիոնի ու երրորդ մրցանակակրի միջև խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Առաջին գոլը խփել են Մաուրիսիո Պչետինոյի սաները. 44-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը հստակ իրացրել է Վինսենտ Յանսենը: Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին «աղվեսների» հարձակվող Ահմեդ Մուսան պատասխան գնդակն է հեղինակել:

Երրորդ անընդմեջ խաղում ոչ-ոքի արդյունքով բավարարվող «Տոտենհեմը» 20 միավորով 4-րդ տեղում է, սակայն առաջատարներին զիջում է ընդամենը 3 միավոր: Կլաուդիո Ռանյերիի թիմը 12 միավորով 10-րդ հորզիոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում