Քաղաքականությամբ կզբաղվեմ ոչ թե անձնական շահի, այլ ժողովրդի կողքին լինելու համար. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
31/10/2016 18:29
Նմանատիպ
«Ես քաղաքականություն եմ մտել, որ կարողանամ օգտակար լինել։ Ոչ թե քաղաքականության հաշվին ապրել, այլ կարողանալ պիտանի լինել ազգիս, երկրիս, ժողովրդիս»,- այսօր «Մուլտի Ուելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Պարոն Ծառուկյանը հավելեց, որ քաղաքականությամբ չի ապրում, սակայն, եթե կարիք լինի, նորից կմտնի քաղաքականություն:
«Ես անձնական շահ կամ խնդիր չունեմ, այլ ուզում եմ լինել իմ ժողովրդի կողքին»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում