Համացանցում հայտնվել է Սիրիայում ռուսական ուղղաթիռի խոցման տեսագրությունը
04/11/2016 10:51
Նմանատիպ
Համացանցում հայտնվել են տեսակադրեր, որոնց ուղեկցող գրառումները դրանք ներկայացնում են որպես Սիրիայում ռուսական ուղղաթիռի վրա գրոհի նկարահանումներ: Նյութը հրապարակվել է նոյեմբերի 4-ին WarNews24_7 Twitter-հաշվում, որը մասնագիտացած է «թեժ կետերից» նորությունների բնագավառում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեսագրության բացատրության մեջ նշված է, որ ուղղաթիռը Հոմսի նահանգի արեւելքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ կառավարվող հրթիռի միջոցով:
Կադրերում երեւում է, որ մի ուղղաթիռ կանգնած է գետնին, մյուսը թռչում է դեպի վեր: Այդ պահին հրթիռը խոցում է առաջին ուղղաթիռը: Պայթյունից հետո սկսվում է հրդեհ, այրվող ուղղաթիռից թանձր ծուխ է բարձրանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում