Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
12/11/2016 12:19
Նմանատիպ
Ադրբեջանի Նեֆտճալայի շրջանում նոյեմբերի 12-ին երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Երկրաշարժը գրանցվել է Ջալիլաբադից 62 կմ դեպի արեւելք:
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը եղել է 3,2 մագնիտուդ:
Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել նաեւ հոկտեմբերի 16-ին Սաաթլըից 30 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ Իմշլիի շրջանում:
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել էր 4 , իսկ հարակից շրջաններում 3 մագնիտուդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում