«Վեսթ Հեմը» մերժել է «Ռեալին» ու ՊՍԺ-ին
15/11/2016 11:54
Նմանատիպ
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ չի տեղափոխվի:
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ռեալն» ու ՊՍԺ-ն, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է չքննարկել ստացած առաջարկները,- տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Անձամբ ֆրանսիացին չի բացառում թիմի փոփոխությունը, սակայն մտադիր չէ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն այդ կապակցությամբ որոշումներ կայացնել:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պայետը մասնակցել է 9 խաղի, որոցնում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում