Հայաստանում հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումն աճել է 13,7 տոկոսով
21/11/2016 18:03
Նմանատիպ
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը կազմել է 188 մլրդ 409.1 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 13,7 տոկոսով: Այդ թվում 13.8 տոկոսով աճել է մետաղական հանքաքարի արդյունահանումը`2016 թվականի հունվար -սեպտեմբերին կազմելով 184 մլրդ 539.5 մլն դրամ:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերն աճել են 10.9 տոկոսով: 2016 թվականի առաջին ինն ամսիներում այն կազմել է 3 մլրդ 869.6 մլն դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում