Հայաստանի մինչև Մ-16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Բասկետնբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականը 2017 թվականի հուլիսին կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արեգ Վաթյանը: Նրա գլխավորությամբ Հայաստանի պատանեկան հավաքականն այս օրերին Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Ստուգողական առաջին խաղում Հայաստանի ընտրականին 64:57 հաշվով առավելության է հասել «Մարտվեյի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում