Դուբայում կազմակերպվելու է հայկական ներդրումային համաժողով
Նմանատիպ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է նախարար Սուրեն Կարայանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հա սարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարտին Դուբայում կայանալիք Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված համաժողովի կազմակերպումը։
Քննարկման մասնակիցները պայմանավորվել են ամբողջացնել նախապատրաստական աշխատանքները և ներդրումային ծրագրերը ըստ ոլորտների՝ կապ և տրանսպորտ, էներգետիկա, արտադրություն, ագրոսնունդ, կրթություն, քաղաքաշինություն, բնապահապանություն, հետազոտություն և առոզջապահություն, բարձր տեխնոլոգիաներ և հանքարդյունաբերություն։ Կպատրաստվեն համապատասխան շնորհանդեսներ և բիզնես-ծրագրեր՝ համաժողովին ընդառաջ։
Քննարկվել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հեռանկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում