«Հայաստանի իրավազորություն» նորաստեղծ հիմնադրամի նպատակն է երկիրը դարձնել գրավիչ օտարերկրյա ներդրումների համար

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ, որի ծրագրի հիմնադրույթները հաստատվեցին գործադիրի նիստին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ հիմնադրամի նպատակն է համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից և կստեղծի շարժառիթներ արտաքին ընկերությունների ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան ուղղելու համար:

«Ծրագրի իրականացումը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ և հարմարավետ հանգույց մեծ շուկաների միջև ներդրումների հոսքերի համար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Հիմնադրամի խորհուրդը գլխավորելու է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում