Ադրբեջանում կրկին լրատվամիջոցների կայքեր են արգելափակվել
09/12/2016 17:28
Նմանատիպ
Ադրբեջանում արգելափակվել են Ամերիկայի ձայն եւ Ազատություն ռադիոկայանների ինտերնետային կայքերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ` վերոնշյալ կայքերը կրկին արգելափակված են միայն ադրբեջանական օգտատերերի համար, իսկ Ադրբեջանի տարածքից դուրս հասանելի են:
Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ` էլեկտրոնային անվտանգության կենտրոնը այս կայքերի հետ կապված խնդրի վերաբերյալ բացատրություն չի տվել:
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում արգելափակվել էին Ազատություն թերթի, Meydan TV-ի, Ամերիկայի ձայնի, Ազատություն ռադիոկայանի ինտերնետային կայքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում