Ր.Հովհաննիսյանը միացել է դասադուլ անող ուսանողներին
25/02/2013 14:20
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է դասադուլ անող ուսանողներին:
«Ուսանողի իրավունքները ոչ ոք չի կարող խոչընդոտել, եթե նրանք միանում են դասադուլին, ոչ ոք իրավունք չունի նրանց ճանապարհը կտրել»,- նշել է Ր.Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ուսանողությունը հղոր ուժ է և իրավունք ունի իր ձայնը լսելի դարձնել:
Նա նաև կոչ է ուսանողներին չվախենալ և չընկրկել իրենց որոշումից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում