Թուրքիայի վարչապետը զանգահարել է Իրանի նախագահի տեղակալին
16/12/2016 14:53
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը զանգահարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Իսհակ Ջիհանգիրիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հալեպում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում