Ռոգոզինի այցն Ադրբեջան. փոխադարձ շահերի ֆոնին` դժվար բանակցություններ
Նմանատիպ
Ադրբեջանում տեղի է ունեցել ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ հանդիպումը, որտեղ քննարկվեցին առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, Ռուսաստանի փոխվարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ռոգոզինը հանդիպելով, նաև իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, նշել է, որ Մոսկվան եւ Բաքուն կլուծեն մի շարք հարցեր, որոնք նախկինում առաջացրել են բարդություններ:
«Մենք շատ ժամանակ ենք ծախսել բանակցությունների վրա, միաժամանակ, մենք հեռացրել ենք մի շարք հարցեր, որոնք ժամանակին առաջացրել են բանավեճեր: Օգտվելով առիթից հրավիրում եմ Ձեզ Սանկտ Պետերբուրգում` 2017թվականի հունիսի 1-3-ին կայանալիք` XXI Էներգետիկ ֆորումին, որի շրջանակներում կքննարկվեն մեծաթիվ հարցեր»,- հայտարարել է Ռոգոզինը, դիմելով Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովին:
Իր հերթին, Յաղուբ Էյուբովը նշել է, որ Ռուսաստանը, ոչ միայն Ադրբեջանի տնտեսական գործընկերն է, այլեւ անվտանգության երաշխավորն է տարածաշրջանում:
«Մենք ամուր ենք պահում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մենք ստիմուլ ունենք զարգացնելու ապրանքաշրջանառությունը, որը նվազել էր 2014 թվականի ճգնաժամի պատճառով»,- նշել է Ադրբեջանի փոխվարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում