Խամես. Մնալու եմ «Ռեալում»
05/01/2017 15:10
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կիսվել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Սևիլյայի» հետ առաջին հանդիպման (3:0) շուրջ իր տպավորություններով, ինչպես նաև հավաստիացրել է, որ չի լքելու մադրիդյան ակումբը:
«Մենք լավ արդյունքի հասանք, բայց դիմակայության ելքը դեռ չի որոշվել: Պատասխան մրցավեճում պետք է պահպանենք կենտրոնացվածությունը և ինտենսիվ գործենք:
Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ, բոլորն էլ դժվարությունների միջով են անցնում: Նոր տարի է սկսվել, և ես որոշել եմ մնալ «Ռեալում»: Պարզապես ցանկանում եմ ընձեռնված հնարավորության ժամանակ հաջող խաղալ»,- կոլումբիացու խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում