Australian Open. Մարեյը մեկնարկեց հաղթանակով, կանանց 4-րդ ռակետը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Նմանատիպ
Այսօր մեկնակել է թենիսի «Մեծ Սաղավարտի» տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի Բաց առաջնությունը: Արդեն ավարտվել են առաջին խաղային օրվա մի շարք հանդիպումներ:
Աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը որոշ դժվարություների է հանդիպել Իյլա Մարչենկոյի հետ մրցավեճում, սակայն կարողացել է 7:5, 7:6 (5), 6:2 հաշվով պարտության մատնել ուկրաինացուն:
Խաղի ընթացքում բրիտանացին մրցակցի 6 մատուցում է շահել, իսկ սեփականները զիջել է 3 անգամ:
Հաջորդ փուլ է անցել նաև Կեի Նիսիկորին, ով ընդհանուր 3:2 հաշվով ծանր հաղթանակ է տարել Անդրեյ Կուզնեցովի նկատմամբ: Հաղթանակներով են մեկնարկել նաև Մարին Չիլիչը, Ջոն Իզները և Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, ով պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին:
Ավանդաբար անակնկալներով լի կանանց մրցաշարում պարտություն է կրել աշխարհի 4-րդ ռակետ Սիմոնա Հալեպը: Ռումինացին 3:6, 1:6 հաշվով զիջել է ամերիկուհի Շելբի Ռոջերսին:
Համառ պայքարում հաղթանակներ են տոնել Գարբինե Մուգուրուսան ու Վենուս Ուիլյամսը, իսկ Սվետլանա Կուզնեցովան ջախջախել է Մարիանա Դուկե Մարինոյին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում