«Ժողովրդական գրողին» Ադրբեջանում «գրողի ծոցը» ուղարկեցին
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրկել է հայտնի նովելիստ Աքրամ Այլիսլին Ադրբեջանի «Ժողովրդական գրող» տիտղոսից և նախագահական թոշակից:
Պատճառը նրա «Քարի երազներ» նովելն է, որը տպագրվել է ռուսական հայտնի ամսագրերից մեկում: Ի տարբերություն շատ ադրբեջանցի գորղների և հրապարակախոսների, Այլիսլին դեմ չի գնացել իր խղճին և փորձել է օբյեկտիվորեն ներկայացնել պատմական իրողությունները: Իր նովելում Այլիսլին անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կազմակերպած1990թ-ի Բաքվի ջարդերին և տեղահանություններին: Միաժամանակ նա հրաժարվել է հայերին ներկայացնել որպես ագրեսորներ, իսկ ադրբեջանցիներին՝ զոհեր:
Ալիևը իր որոշման մեջ նշել է, որ Այլիսլին պատժվել է Ադրբեջանի պատմության փաստերը աղավաղելու և ադրբեջանական «ազգի» զգացմունքերի հետ խաղալու համար:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապաշտպանները պահանջել են պառլամենտից, որպեսզի նրան զրկեն քաղաքացիությունից և նույնիսկ ԴՆԹ-ի անալիզ անեն’ պարզելու նրա էթնիկ ինքնությունը: Նրան համեմատել են աշխարհահռչակ թուրք գրող Օրհամ Փամուկի հետ, սակայն նրա ավանդը այնքան էլ մեծ չէ: Այլիսլիի հետ կապված գործը դեռևս ընթացքի մեջ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում