Թուրքիայում ձերբակալված քրդամետ պատգամավորն ազատ է արձակվել
Նմանատիպ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Այշե Աջար Բաշարանը, ով հունվարի 20-ի վաղ առավոտյան ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
Բաշարանը ձերբակալվել էր, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն էր իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ: Ցուցմունք վերցնելուց հետո նա ազատ է արձակվել:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման ա նդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում