«Խազարի գավաթ». Գաբրիել Սարգսյանը շարունակում է հետապնդել առաջատարներին

Իրանում շարունակվող «Խազարի գավաթ 2017» մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել Արման Հակեմիի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Սարգսյանն իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր և այժմ կես միավորով է հետ մրցաշարի երեք առաջատարներից:

«Խազարի գավաթ 2017» մրցաշարում հաջող է ելույթ ունենում նաև պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով 6 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և այս պահին 64 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Մրցաշարի մեր մյուս մասնակից Սեդրակ Մաթևոսյանը նույնպես վաստակել է 3.5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում