Րաֆֆի Հովհաննիսյանը կների Օբամային և Օլանդին, բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբին

«Ազատության» հրապարակում քիչ առաջ սկսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: Միջոցառման սկզբին ընտրությունների արդյունքում երկորդ տեղը գրաված թեկնածուն հայտարարեց, որ պատրաստ է ներել բոլոր այն մարդկնաց, ովքեր այս ընթացքում հանդես են եկել իրեն հակառակ քաղաքական դիրքորոշմամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ բոլորը միասին պետք է հաղթահարեն «այս համազգային ճգնաժամը»: Ընդդիմադիր թեկնածուն անդրադարձավ նաև այն փաստին, որ Սերժ Սարգսյանին շնորհավերլ են ԱՄՆ,Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ տերությունների առաջնորդները: «Ես նրանց կարող եմ ժամանակ տալ, որպեսզի ճշտեն իրենց շտապողականությունն ու սխալը: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Ես պատրաստ եմ նրանց հանդիպել և ներել, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ երբեք: Մադրիրդկան սկզբունքներն այլևս չեն լինի հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին», – բացականչեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում