12.1 C
Yerevan

Ս.Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցելությունները Հայաստան:

Եվրամիության ղեկավարության և եվրոպական տարբեր կառույցների դրական գնահատականները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, մասնավորապես ս.թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին, Հանրապետության նախագահի համոզմամբ, լավ խթան են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, թե միանում է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին և հաջողություններ է մաղթում Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաև՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում: Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է, և այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարևոր են:

ՀՀ նախագահը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանի զարգացումներին և Հայաստանում հետընտրական գործընթացներին:

spot_imgspot_img