Կանանց տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ կանանց, քույրերին և դուստրերին. Առաքել Մովսիսյան

Սիրելի հայրենակիցներ

Կանանց տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր Հայրենիքի, աշխարհասփյուռ հայության,

ինչպես նաև իմ հարազատ Արմավիրի մարզի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Մաղթում

քաջառողջություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում, սեր և ջերմություն:

Առանձնահատուկ շնորհավորելով որդեկորույս մայրերին, որոնց զավակները՝ իմ մարտական

ընկերները, իրենց կյանքի գնով ապահովեցին Արցախի անկախությունը, գլուխ եմ խոնարհում նրանց առջև,

և հավաստիացնում, որ ամեն ինչ կանենք, մեր ձեռքբերումներն այնպես կպահպանենք ու կզարգացնենք,

որպեսզի հերոս զավակներ ծնած մայերերին երբեք չլքի հպարտության զգացումը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Առաքել Մովսիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում