13.1 C
Yerevan

Վ. Նաումկին. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական են, գործընկերային

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը  «Голос России» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած այցին, մասնավորապես ասել է, որ Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ պետություններից է: Ըստ աղբյուրի, քաղաքագետն ավելացրել է, որ մեծ հաշվով, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում որևէ խնդիր չկա: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ գոյություն ունեն մի շարք խնդիրներ` կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ: 

Նաումկինն ընդգծել է, որ այցն ընթացել է աշխատանքային մթնոլորտում, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական են, գործընկերային:

«Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ պետություններից մեկն է, և մեծ հաշվով, մեր երկկողմ հարաբերություններում որևէ խնդիր չկա, սակայն կան մի շարք խնդիրներ’ կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ, հատկապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ», նշել է նա` ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված:

«Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հակամարտության կարգավորման բոլոր աշխատանքներն իրականացվում են մեկ ուղղությամբ’ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների: Եվ այդ երկարաժամկետ խնդիրն անպայման ընկած է լինում ցանկացած հանդիպման հիմքում: Դժվար է ասել’ կարելի է արդյոք սպասել բեկումներ այդ հարաբերություններում: Բայց, ամեն դեպքում, դրանք երկկողմ ձևաչափով չեն որոշվում»,- ամփոփել է ռուս քաղաքագետը:

spot_imgspot_img