Րաֆֆին արդյունքի հասել է

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այսօրվա ասուլիսի ժամանակ կիսվեց իր հիշողություններով՝ ասելով, որ հացադուլ կիրառել է միայն այն ժամանակ, երբ այլ պայքարի ձև չէր մնացել:  

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ես համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին հաջողակ քաղաքական գործիչ է’ կարճ ժամանակում նա հաջողությունների հասավ: Բայց ես խնդիրներ եմ տեսնում’ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը ինձ համար եղել է բարեպաշտ, բարեհամբույր, ավանդապաշտ ընտանիքի հոր: Իսկ հիմա նա փոխվում է, իսկ դա մեզ պետք չէ»:

Ա.Արշակյանը իր անձնական փորձից ելնելով վստահություն հայտնեց, որ հացադուլի մեջ գտնվող, քաղցած մարդը չի կարող ճիշտ ու սթափ որոշումներ կայացնել, ինչն այս պահին անհրաժեշտ է Ազատության հրապարակում:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանի խոսքով Րաֆֆին իր վարքագծով ստիպել է այս իշխանություններին սրբագրումներ անել:

Հ. Հովհաննիսյանը նշեց նաև. «Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց այդ ձևին, քանի որ պայքարի այլ ձևերը սպառվել էին և համակարգն այսօր այնպիսին է, որ միայն այս ճանպարհով, թերևս, կարելի է հասնել արդյունքի: Իսկ իմ գնահատմամբ’ նա արդյունքի հասել է»:

Քաղաքագետի խոսքով «Ժառանգության» առաջնորդը շատ կարևոր հարց է լուծում, քանի որ փորձում է վերադարձնել բարոյականությունը քաղաքական դաշտ ու իշխանական համակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում