Իտալիայի հայ համայնքի անդամները հանդիպեցին սփյուռքի նախարարին
14/03/2013 16:41
Նմանատիպ
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանին և Սարո Խոդավերդիին:
Նախարարը շնորհավորեց Պայքար Սվազլյանին՝ Իտալահայոց միության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հակոբյանը հույս հայտնեց, որ կշարունակվի նույն ձևով կշարունակվի միության աշխատանքները և կնպաստեն Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: Ուշադրության կենտրոնում էր հատկապես համայնքի երիտասարդների՝ Սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին մասնակցության հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում