Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Իրանի Էլեկտրակայաններից մեկում
03/03/2017 15:39
Նմանատիպ
Յոթ մարդ է վիրավորվել Իրանի հյուսիս – արեւելքի Գոլեստանի նահանգում «Ալիաբադ Քյաթուլ» գազի էլեկտրակայանում տեղի ունեցած հուժկու պայթյունի եւ դրան հաջորդած սաստիկ հրդեհի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, IRNA գործակալությանը հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համիդ Ռըզա Մոնթազերին:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ կայանը գազով մատակարարող խողովակաշարին տեխնոլոգիական աշխատանքներ կատարելիս: Դրա հետեւանքով Էլեկտրակայանում սաստիկ հրդեհ է բռնկել:
«Ալիաբադ Քյաթուլ» գազի Էլեկտրակայանը գտնվում է Գոլեստանի նահանգի վարչական կենտրոն Գորգան քաղաքի մոտ եւ ԷլեկտրաԷներգիա է մատակարարում Իրանի հյուսիսային շատ շրջանների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում