ՀՅԴ-ում քննարկում են ավագանու ընտրությունների ցուցակը
15/03/2013 09:20
Նմանատիպ
«Հրապարակի» տեղեկություններով, 2 օր է՝ ՀՅԴ ԳՄ-ում քննարկումներ են գնում ավագանու իրենց ցուցակի շուրջ: Ամենայն հավանականությամբ, ցուցակի առաջին տասնյակում կընդգրկվեն հայտնի քաղաքական դեմքեր՝ Արմեն Ռուստամյան, Լեւոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Արսեն Համբարձումյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան:
Ցուցակում տեղ կունենան նաեւ ՀՅԴ տարածքային կառույցների ղեկավարները՝ մանավանդ նրանք, ովքեր լավ են աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ վերջում էլ ավագանիում կընդգրկվեն նրանք, ովքեր նախընտրական փուլում ակտիվ կլինեն եւ մեծ թվով ձայներ կբերեն կուսակցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում