Մարտի 14-15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 14-րդ նիստը’ Հայաստանի նախագահությամբ եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կոմիտեն քննարկեց ԱՊՀ գործունեության միջազգային իրավական ասպեկտներին վերաբերող մի շարք հարցեր: