Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Էրդողանին
14/03/2017 14:48
Նմանատիպ
Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որով վերջինս կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, հարցի մասին խոսել է կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը, ով Էրդողանի հա յտարարությունը «բացահայտ անհիմն» է որակել:
«Գերմանիայի կանցլերը մտադրություն չունի մտնել սադրանքի մրցման մեջ»,– հայտարարել է Զայբերտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում