12.1 C
Yerevan

Երևանի հիվանդանոցները լեփ-լեցուն են

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Հանրապետությունում տարածված վիրուսն այլևս թաքցնել հնարավոր չէ: Վերջին օրերին «Հրապարակն» ամենատարբեր ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում վերջին շրջանում տարածված վիրուսի պատճառով տեղ չկա, և շատ անհարմար պայմաններ են ստեղծվել: Երեկ էլ խմբագրություն է զանգահարել մի մայրիկ, ով Երևանի երեք մանկական հիվանդանոցներից միայն Արաբկիրում է մեկ ազատ տեղ գտել և ապշած է եղել հիվանդանոցի ծանրաբեռնվածությունից: «Հիվանդանոցը լիքն է հիվանդներով, ոչ մի բաժանմունքում տեղ չկա, ահավոր վիճակ է, հիվանդները պառկած են անգամ միջանցքներում: Գիշերը եկողներին հիմնականում միջանցքներում են տեղավորում, բժիշկները քիչ են ու շատ ծանրաբեռնված’ առավոտից մինչեւ իրիկուն աշխատում են, վազվզում այս ու այն կողմ,- պատմել է ծնողը’ վրդովված ավելացնելով: – Իսկ պետությունն աչք է փակում այդ ամենի վրա և ոչ մի քայլ չի ձեռնարկում: Գոնե նոր բժիշկներ տրամադրեն կամ հայտարարեն, որ այդ վիճակն է, և որոշ քայլեր ձեռնարկեն: Թե ինչու են լռում համաճարակի մասին, չեմ հասկանում»: Առողջապահության նախարարությունից հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, բնականաբար, վիրուսային ինֆեկցիայով պայմանավորեցին: Ինչպես նաև, որ իրենք այս ընթացքում հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով պարբերաբար հորդորում են ծնողներին’ եթե երեխան հիվանդ է, անպայման դիմել բժշկի : «Այդ հորդորներով էլ թերևս պայմանավորված է դիմելիությունը»,-փոխանցել են նախարարությունից’ ավելացնելով, որ խուճապի մատնվելու կարիք չկա, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նոր բժիշկներ:

spot_imgspot_img