Բուլղարիան ետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
17/03/2017 10:40
Նմանատիպ
Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ է արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:
Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում